25 մարտի 2009 - 11:32 AMT
«Կոնվերս բանկը» սկսում է «Զարթոնք» նոր ժամկետային ավանդի ակցիան
«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն մարտի 23-ից մինչեւ հունիսի 23-ը կազմակերպում է նոր տեսակ «Զարթոնք» ժամկետային ավանդի ընդունման ակցիա: Ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով եւ ԱՄՆ դոլարով: Նվազագույն գումարը` 150 հազար ՀՀ դրամ, կամ 500 ԱՄՆ դոլար, ժամկետը` 6 ամիս, մեկ տարի: Տոկոսադրույքը. ՀՀ դրամով 6 ամիսը` 10 տոկոս, մեկ տարին` 13 տոկոս, իսկ ԱՄՆ դոլարով 6 ամիսը` 7 տոկոս, մեկ տարին` 9 տոկոս: Տոկոսադրույքի վճարումը կատարվում է ամեն ամիս:

«Զարթոնք» նոր տեսակի ժամկետային ավանդ ներդնող ավանդատուների միջեւ կանցկացվի խաղարկություն, որի արդյունքում ավանդատուներին սպասվում են տարատեսակ հաճելի անակնկալներ, նվերներ:

Ակցիայի ընթացքում, բանկի աշխատակիցների շրջանում կկիրառվի բոնուսային համակարգ: Հիշեցնենք, որ բանկի որդեգրած քաղաքականության համաձայն` պարբերաբար անցկացվող ակցիաների արդյունքում գլխավոր մրցանակի արժանացած բանկի հաճախորդները շահել են ուղեւորություն դեպի Դիսնեյ Լենդ, Թուրին, Եգիպտոս, իսկ բոնուսային համակարգը մեծ ոգեւորություն է առաջացրել աշխատակիցների շրջանում: