2 նոյեմբերի 2021 - 14:35 AMT
Ղազինյանը հերթական՝ 10-րդ անգամ չի ընտրվել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

«Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Արթուր Ղազինյանը հերթական՝ 10-րդ անգամ չի ընտրվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Իշխանական խմբակցության անդամները դեմ են քվեարկել նրա թեկնածությանը։

Ընդդիմադիրները ներկա չէին նիստին։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հեռակա կարգով դիմել է նիստից բացակայող «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին՝ հորդորելով նոր թեկնածություն առաջադրել։ Նա նշել է նաև, որ այս շրջապտույտը տրամաբանությունից դուրս է և պետք է հարցին օրենսդրական կարգավորում տալ։

Ըստ Դոնթի բանաձևի, պաշտոնը վերապահված է ընդդիմությանը։