«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ 16 երեխա։ Փոքրիկներից 1-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Նա նշել է նաև, որ 7 երեխայի վիճակը գնահատվում է ծանր՝ թթվածնակախյալ են, և 8 երեխա գտնվում է կայուն վիճակում։ 18 մոր մոտ ևս հաստատվել է Covid 19»։
Վերակենդանացման բաժանմունքում՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող՝ Covid 19-ով հիվանդ 2 երեխաներից 1-ը տեղափոխվեց ստացիոնար բաժանմունք: Համալսարանական մասնագետներն ավելի համառ գտնվեցին և նենգ հիվանդությունն այս դեպքում պարտվեց՝ պայքարը շարունակում ենք»,-ասվում է գրառման մեջ։
Նոյեմբերի 2-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1232 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 310,629-ի: Մահվան 68 դեպք է գրանցվել, 62-ը՝ կորոնավիրուսից և մահվան 6 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6441 դեպք կա, այլ պատճառով՝ 1305: