3 նոյեմբերի 2021 - 11:46 AMT
Կորոնավիրուսը՝ ՀՀ-ում․ 57 նոր մահ, որից 7-ը՝ այլ հիվանդությունների պատճառով

Հայաստանում նոյեմբերի 2-ին հաստատվել է կորոնավիրուսի 2045 նոր դեպք, 1276 մարդ առողջացել է, հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Գրանցվել է մահվան 50 դեպք՝ կովիդից, ևս 7 կովիդ-հիվանդ մահացել է ուղեկցող հիվանդությունների հետևանքով:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6491 դեպք կա, այլ պատճառով՝ 1312։

Օրվա ընթացքում արվել է 13,184 թեստ։ Ընդհանուր կատարվել է 2,133,721 թեստավորում: