«3+3» ձևաչափի ստեղծումը կարող է նպաստել վստահության աճին միջպետական հարաբերություններում Հարավային Կովկասի երկրների ու նրանց հարևանների համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«3+3» ձևաչափում ներառված է վեց երկիր՝ Հայաստանը, Ադրբեջանը, ՌԴ-ն, Իրանը, Թուրքիան ու Վրաստանը:
«Տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացումը համապատասխանում է այս ձևաչափի բոլոր ապագա մասնակիցների շահերին: Մենք կարծում ենք, որ դրա գործարկումը կնպաստեր միջպետական հարաբերությունների վստահության աճին [մասնակից երկրների], առկա հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանի տրանսպորտային ներուժի բացահայտմանը», - նշել է նա ճեպազրույցի ընթացքում:
Ըստ Զախարովայի՝ բազմաթիվ հարցեր կան քննարկելու:
«Այդ պատճառով էլ այդ ձևաչափը կարող է ու պետք է լուծում տա ինչպես հին խնդիրներին, այնպես էլ նոր մարտահրավերներին», - նշել է նա: