4 նոյեմբերի 2021 - 13:22 AMT
ԱՆ-ի առաջարկը. Դեկտեմբերի 1-ից գործատուն կարող է ՊՇՌ թեստի պատասխան պահանջել 7 օրը մեկ

Առողջապահության նախարարությունը առաջարկելու է փոփոխություններ անել աշխատակիցների կողմից գործատուին ներկայացվող ՊՇՌ թեստի ժամկետների պարբերականության մեջ։

Ըստ նախարար Անահիտ Ավանեսյանի՝ առաջարկվելու է 14-օրյա ժամկետը փոխել 7-օրյայով, հայտնում է «Այսօրը»:

Որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 1-ից։

Հոկտեմբերի 1-ից գործատուները աշխատակիցներից պահանջում են 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնել, կամ պատվաստման մասին հավաստագիր: