4 նոյեմբերի 2021 - 13:32 AMT
Էդիկ Հակոբյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահի ԺՊ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդիկ Հակոբյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար:

«Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 14-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասով՝

Էդիկ Հակոբյանին նշանակել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար», - ասվում է վարչապետի որոշման մեջ: