ԱԱԾ-ն բացահայտել է անհետ կորած զինծառայողի մորից որդուն ՀՀ վերադարձնելու կեղծ խոստումով գումարի շորթման հերթական դեպքը։
Ըստ հաղորդագրության՝ ոմն Հ. Մ-ն, տեղեկանալով, որ ժամկետային զինծառայողն անհետ կորել է 44-օրյա պատերազմի ժամանակ, վերջինիս մորը հայտնել է, թե Չեչնիայում ու Սիրիայում իր կապերի օգնությամբ կարող է միջոցներ ձեռնարկել անհետ կորած որդու հայտնաբերման և ՀՀ տեղափոխման համար:
Հ.Մ.-ն, մոլորեցնելով զինծառայողի մորը, նախ որդու գտնվելու վայրի վերաբերյալ ստույգ տեղեկություններ ստանալու, այնուհետև նրան իբր Ադրբեջանի բերդերից մեկից Բաքու տեղափոխելու պատրվակով, հուլիս-օգոստոս ամիսներին անհետ կորած զինծառայողի մորից մաս-մաս ստացել է 7000 դոլար ու 60,000 դրամ և, խաբեությամբ հափշտակելով նշված գումարը, օգտագործել անձնական կարիքների համար:
Օրենքով սահմանված կարգով մեղքը հաստատվելու դեպքում Հ.Մ.-ին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում, նա ձերբակալվել է: