ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահ է նշանակվել Բրիս Ռոքֆեյլը, հայտնում է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական կայքը:
Մինչ այս նշանակումը Ռոքֆեյլը 2020-ի սեպտեմբերից ղեկավարում էր Ուզբեկստանում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելությունը։ Մինչև այդ նա Ֆրանսիայի դեսպանն էր Պանամայում և գլխավոր հյուպատոսը Ռիո դե Ժանեյրոյում։
2000-ականների սկզբին և կեսերին Ռոքֆեյլը Ռուսաստանում և Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատների քաղաքական խորհրդականն էր: