4 նոյեմբերի 2021 - 15:04 AMT
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում կքննարկեն Հայոց ցեղասպանության ճանաչումը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում նոյեմբերի 9-ին առաջին ընթերցմամբ կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը: Այդ մասին տեղեկացնում է Միացյալ Թագավորությունում Հայ դատի հանձնախումբը:

Նախագծի հեղինակը պատգամավոր Թիմ Լոութոնն է:

«Երբ նախագիծն այս փուլն անցնի, ապա Մեծ Բրիտանիան մեկ քայլ կմոտենա Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը: Չպատժված հանցագործությունը խրախուսված հանցագործություն է»,-նշել են Հայ դատի հանձնախմբից: