4 նոյեմբերի 2021 - 15:46 AMT
$6.75 մլն կուղղվի ՀՀ-ում «կանաչ» նախագծերի և ՄՓՄՁ-ների զարգացմանը

Ակբա բանկը Սիմբիոտիքս ընկերությունից ներգրավել է $6.75 մլն-ին համարժեք ՀՀ դրամ։ Ներգրավված ֆինանսական միջոցները բանկը կուղղի Հայաստանում «կանաչ» տնտեսությունների, միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Ներգրավված ֆինանսական միջոցները տրամադրվելու են ՀՀ դրամով։

Բանկի և Սիմբիոտիքս ընկերության գործակցության արդյունքում ստացված միջոցները կնպաստեն Հայաստանում վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետ ծրագրերի և գյուղատնտեսության ոլորտի, ինչպես նաև ընդհանուր տնտեսության կայուն զարգացմանը:

Ակբա բանկը հիմնադրվել է 1996-ին և այժմ Հայաստանի խոշորագույն բանկերից մեկն է: Բանկը ներկայացված է Երևանում և բոլոր մարզերում, ունի 63 մասնաճյուղ և մոտ 1500 աշխատակից: Արդեն 25 տարի բանկը ֆինանսավորում է Հայաստանի տնտեսության իրական հատվածն ու նպաստում երկրի զարգացմանը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: