4 նոյեմբերի 2021 - 17:40 AMT
«+100 րոպե». Խոսիր ավելի շատ Վիվա-ՄՏՍ-ում

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «X», «Y» և «Z» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդները կարող են իրենց սակագնային պլանի հիմնական փաթեթին ավելացնել 100 րոպե խոսելաժամանակ (ներառյալ՝ զանգեր ցանցի ներսում, ՀՀ ցանցեր, Արցախի ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան, «Vodafone Ուկրաինա»):

Ակտիվացման կոդ՝ *303*1#

«+100 րոպե» ծառայության ակտիվացման գինը կազմում է 200 դրամ:

Ծառայությունը կանխավճարային բաժանորդների համար հասանելի է սակագնային պլանի փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում:

Առաջարկը գործում է մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ:

Մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ ընկերության կայքում: