4 նոյեմբերի 2021 - 18:24 AMT
Ռեստորան այցելել, հնարավոր է, միայն պատվաստվածներին թույլատրվի

Առողջապահության նախարարությունը մշակել է նախագիծ, ըստ որի՝ օրինակ, թատրոններ, ռեստորաններ կամ այլ փակ տարածքներ այցելելիս անձը պետք է պարտադիր պատվաստված լինի: Այս մասին, Հայկական ժամանակի հաղորդմամբ, հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։

Նա նաև նշել է, որ, ըստ նախագծի, դեկտեմբերի 1-ից աշխատող քաղաքացիները, որոնք նախընտրում են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվելու փոխարեն թեստավորվել և բացասական պատասխանը ներկայացնել գործատուին, կպարտավորվեն պատասխանը ներկայացնել ոչ թե 14 օրը մեկ, այլ 7:

Ավանեսյանի խոսքով՝ նախագիծը վերջնական հաստատվելուց հետո Կառավարությունն այն կընդունի: