5 նոյեմբերի 2021 - 11:39 AMT
Հովհաննես Բաչկովը՝ ԱԱ բրոնզե մեդալակիր

Տոկիոյի օլիմպիական խաղերի երրորդ մրցանակակիր, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63.5 կգ) դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում նա զիջել է աշխարհի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի օլիմպիական խաղերի ոսկե դափնեկիր, Կուբայի ներկայացուցիչ Էնդի Գոմես Կրուսին (63.5 կգ), տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակչում հաղթելով ադրբեջանցի մրցակցին, եզրափակիչ է դուրս եկել գերծանրքաշային Դավիթ Չալոյանը: