5 նոյեմբերի 2021 - 13:02 AMT
Արցախում կորոնավիրուսի 49 նոր դեպք կա և 1 մահ

Նոյեմբեր 4-ին կատարվել է 125 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 49 նոր դեպք է գրանցվել:

Արձանագրվել է 1 մահ: Հիվանդը 81-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 170 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 81-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձանց: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 17,675 քաղաքացու հետազոտություն, որից 2410-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։