9 նոյեմբերի 2021 - 10:24 AMT
Նազելի Բաղդասարյանը` Շիրակի մարզպետ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին քարտուղար Նազելի Բաղդասարյանը նշանակվել է Շիրակի մարզպետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Նազելի Բաղդասարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»,-ասվում է որոշման մեջ:

Նազելի Բաղդասարյանն ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել հոկտեմբերի 29-ին: