9 նոյեմբերի 2021 - 12:50 AMT
Մանե Գևորգյանն ազատվել է վարչապետի խոսնակի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն ազատվել է պաշտոնից։ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մանե Գևորգյանին ազատել վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:

Մանե Գևորգյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար էր նշանակվել 2020-ի մարտի 2-ին։