9 նոյեմբերի 2021 - 18:45 AMT
Արթուր Ղազինյանը 11-րդ անգամ չի ընտրվել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

«Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Արթուր Ղազինյանը հերթական՝ 11-րդ անգամ չի ընտրվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Իշխանական խմբակցության անդամները հերթական անգամ դեմ են քվեարկել նրա թեկնածությանը։

Ընդդիմադիր անդամներից նիստին ներկա էր միայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Ըստ Դոնթի բանաձևի, պաշտոնը վերապահված է ընդդիմությանը։