25 մարտի 2009 - 19:58 AMT
«Ժառանգություն». Հայաստանի ընդդիմական թերթերի անբարոյականությունը սահմաններ չունի
«Մենք շատ ուրախ ենք, որ հասարակությունը լուրջ նշանակություն չի տալիս այն թյուրիմացությանը, որ գրում են ընդդիմական թերթերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է «Ժառանգություն» կուսակցության մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը: Նրա խոսքով, «Ժառանգություն» կուսակցությունը ընդդիմական մամուլի վարքը գնահատում է որպես անբարոյական եւ անընդունելի քայլ: Նա ավելացրել է, որ իրենք հանգիստ են միայն այն պատճառով, որ այդ թերթերի տպաքանակը մի քանի հարյուրից չի անցնում, իսկ Հայաստանի հասարակությունը հնարավորություն ունի անձամբ գնահատելու իրադրությունը:

«Ժառանգություն» կուսակցությունից պատգամավոր Վարդան Խաչատրյանն ավելացրել է, որ իրենք ծնողական մեծահոգությամբ են ընդունում ընդդիմական մամուլի հարվածը: «Մեզ համար անընդունելի է լրագրողական էթիկայի խախտումը: «Ժառանգությունը» կարեւոր նշանակություն չի տվել ընդդիմական մամուլի վարքին, քանի որ կարծում է, որ չարժե իջնել նրա մակարդակին: Նման աննշան հարցը հնչեցնելը կամ դրան մեծ նշանակություն տալը միայն վնաս կտա մեր կուսակցությանը»,- հայտնել է պատգամավորը: