12 նոյեմբերի 2021 - 11:42 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 1309 նոր դեպք է գրանցվել և 78 մահ

Հայաստանում նոյեմբերի 12-ի`դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 326,830-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1309-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 78 դեպք է գրանցվել, 70-ը՝ կորոնավիրուսից, 8-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6937 դեպք կա, այլ պատճառով՝ 1368։

Ապաքինվել է ևս 2044 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 289,900 է։ Փաստացի բուժվողների թիվը 28,625 է։

Ընդհանուր առմամբ 2,227,063 թեստ է արվել, մեկ օրում` 11,431։