12 նոյեմբերի 2021 - 12:41 AMT
Շվեդիան հանել է մուտքի արգելքն ամբողջական պատվաստում ստացած ՀՀ քաղաքացիների համար

Շվեդիան հանել է մուտքի արգելքն ամբողջական պատվաստում ստացած ՀՀ քաղաքացիների համար։ Շվեդիայի կառավարությունը փոփոխություններ է կատարել Շվեդիա մուտքի ժամանակավոր արգելքի վերաբերյալ, տեղեկացնում է SchengenVisaInfo.com-ը։

Այն անձինք, որոնք կարող են ներկայացնել ՀՀ-ում ստացած ամբողջական պատվաստման հավաստագիր, ազատվում են մուտքի արգելքից և թեստավորման պահանջից: Այդ մասին ասվում է Շվեդիայի արդարադատության նախարարության հայտարարության մեջ։

Որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 15-ից։