15 նոյեմբերի 2021 - 11:19 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 378 նոր դեպք կա և 41 մահ

Հայաստանում նոյեմբերի 15-ի`դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 329,341-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 378-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 41 դեպք է գրանցվել, 39-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7055 դեպք կա, այլ պատճառով՝ 1379։

Ապաքինվել է ևս 1962 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 295,722 է։ Փաստացի բուժվողների թիվը 25,185 է։

Ընդհանուր առմամբ 2,252,569 թեստ է արվել, մեկ օրում` 5966։