15 նոյեմբերի 2021 - 11:55 AMT
ՀՀ-ում Covid-19-ի դեմ 1 մլն պատվաստում է արվել

Նոյեմբերի 14-ի դրությամբ Հայաստանում Covid-19-ի դեմ կատարվել է 1,004,493 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 682,188, երկրորդ` 322,305: Այդ մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Հայաստանում նոյեմբերի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 329,341-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 378-ով: Մահվան 41 դեպք է գրանցվել, 39-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7055 դեպք կա, այլ պատճառով՝ 1379։