15 նոյեմբերի 2021 - 12:26 AMT
Իրանում երկրաշարժից մոտ 100 տուժած կա

Նոյեմբերի 14-ին Իրանի հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մոտ 100 մարդ է տուժել։

«99 տուժածից 10-ը հոսպիտալացվել է»,-հայտնել է Հորմոզգանի բժշկական համալսարանի ներկայացուցիչ Ֆատիմա Նուրուզյանը, որը ևս տուժել է ցնցումներից, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ ISNA գործակալությանը հղումով։

Նա նշել է, որ անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո 88 հոգու բժիշկները թույլ են տվել տուն գնալ։

Նոյեմբերի 14-ին ավելի քան 6 մագնիտուդով երկու երկրաշարժ է գրանցվել Իրանի հարավում։ Էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբբաս քաղաքից (Հորմոզգանի նահանգ) մոտավորապես 60 կիլոմետր հեռավորության վրա: Գրանցվել են մի քանի հետցնցումներ։