15 նոյեմբերի 2021 - 12:37 AMT
Կարապետյանն ազատվել է ՊՆ ղեկավարի պաշտոնից․ Նրան կփոխարինի Պապիկյանը

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այդ պաշտոնում նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արշակ Կարապետյանին ազատել պաշտպանության նախարարի պաշտոնից»,-ասվում է հրամանագրում։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Սուրեն Պապիկյանն ազատվել է փոխվարչապետի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.Սուրեն Պապիկյանին նշանակել պաշտպանության նախարար»,-ասվում է նախագահի մեկ այլ հրամանագրում:

Կարապետյանը պաշտպանության նախարար էր նշանակվել 2021-ի օգոստոսի 2-ին՝ փոխարինելով Վաղարշակ Հարությունյանին: