15 նոյեմբերի 2021 - 18:08 AMT
Covid-19-ից ևս մեկ ծննդկան է մահացել

Covid-19-ից մահացել է ևս մեկ ծննդկան։ 28 տարեկան ծննդկանի մոտ հղիության 37-38 շաբաթում կորոնավիրուս է հայտնաբերվել: Կինն ունեցել է ուղեկցող հիվանդություններ, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Նա մահացել է հետծննդյան 11-րդ օրը:

Կեսարյան հատման ճանապարհով ծնված երեխայի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: