16 նոյեմբերի 2021 - 14:39 AMT
ՊՆ․ Հակառակորդը կիրառում է հրետանի, զրահատեխնիկա՝ հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների

Նոյեմբերի 16-ի` ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ինչպես արդեն հաղորդվել էր, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հարձակում գործելով տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ», - նշում են ՊՆ-ից։

Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 2 վիրավորի մասին։