16 նոյեմբերի 2021 - 15:25 AMT
ՊՆ․ Տեղային մարտեր են, հակառակորդը կիրառում է հրետանի, զրահատեխնիկա

Ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

Ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։

Իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։