17 նոյեմբերի 2021 - 11:35 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 982 նոր դեպք կա և 55 մահ

Հայաստանում նոյեմբերի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 330,895-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 982-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 55 դեպք է գրանցվել, 46-ը՝ կորոնավիրուսից, 9-ը՝ երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7153 դեպք կա, այլ պատճառով՝ 1394։

Ապաքինվել է ևս 1153 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 298,492 է։ Փաստացի բուժվողների թիվը 23,856 է։

Ընդհանուր առմամբ 2,271,138 թեստ է արվել, մեկ օրում` 10,870։