18 նոյեմբերի 2021 - 13:40 AMT
Մենենդեսն ԱՄՆ կոնգրեսին կոչ է արել կրճատել ռազմական օգնությունն Ադրբեջանին

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը, անդրադառնալով ադրբեջանական հարձակմանը ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ԱՄՆ կոնգրեսին կոչ է արել կրճատել ռազմական օգնությունն Ադրբեջանին։

«Ադրբեջանի կողմից ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ հարձակման հետևանքով հայ զինծառայողների թվում զոհերի և գերեվարվելու մասին հաղորդումները խորը մտահոգություն են առաջացնում։ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը օգնում է հրեշավոր գործողություններ իրականացնել էթնիկ հայերի դեմ։ Ժամանակն է ընդունել NDAA-ի իմ առաջարկած փոփոխությունը, որով այդ օգնությունը կկրճատվի»,-ասվում է գրառման մեջ։

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն ավելի վաղ նաև բանաձևեր էր ներկայացրել Ադրբեջանին սպառազինությունների վաճառքը դադարեցնելու վերաբերյալ։