18 նոյեմբերի 2021 - 17:59 AMT
Սիմոն Մարտիրոսյանը Զինվորի տանն է նվիրել երիտասարդների ԱԱ-ում նվաճած իր առաջին գավաթը

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Զինվորի տանն է նվիրել երիտասարդների աշխարհի առաջնությունում նվաճած իր առաջին գավաթը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Ծանրամարտիկն այցելել էր Զինվորի տուն՝ տղաների հետ ծանոթանալու, նրանց հետ շփվելու և հետաքրքրվելու համար, թե ինչով կարող է օգտակար լինել: Սիմոնի հետ կենտրոն էին այցելել նաև նրա մարզիչներ Աշոտ Փիլոսյանը և Նարեկ Խաչատրյանը:

«Մեր հաղթանակներն առանց ձեր արած գործի ոչինչ կլինեին»,-ասել է Սիմոն Մարտիրոսյանը: Խոստացավ աշխարհի խաղերից հետո կրկին այցելել Զինվորի տուն, «…բայց… միայն ոսկե մեդալով»,-պարտավորեցրին տղաները…»,-ասվում է գրառման մեջ։