18 նոյեմբերի 2021 - 18:46 AMT
Ծառուկյանի խաղատան դեմ մոտ 6 մլրդ դրամի ակտերն անվավեր են ճանաչվել

Հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա քլաբի», որը շահագործում է «Շանգրի լա» խաղատունը, հայցը բավարարվել է․ Պետեկամուտների կոմիտեի մոտ 6 միլիարդ դրամի ակտերն անվավեր են ճանաչվել, ասվում է Datalex հարթակում։

Հարցն առաջացել էր, երբ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճոռով, 2020-ին դադարեցվեց «Շանգրի լա»-ի գործունեությունը։ Խաղատան գործունեության դադարեցման պատճառով «Օնիրա քլաբը» չէր վճարել պետտուրքը, իսկ ՊԵԿ-ը ակտեր էր կազմել ու պահանջել էր վճարել տուրքը։ «Օնիրա քլաբը» հայցով դիմել էր վարչական դատարան, որն էլ բավարարվել է։

«Օնիրա քլաբը» բացի «Շանգրի լա» խաղատնից, շահագործում է նաև «Փարավոն» ժամանցային համալիրը, «Մուլտի գրանդ» հյուրանոցները։