ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։
Հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Լավրովն ու Լինդեն կքննարկեն նաև ԵԱՀԿ գործունեության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև ռուս-շվեդական երկկողմ հարաբերությունների ակտուալ հարցեր, ինչպես նաև երկու երկրների փոխգործակցությունը տարածաշրջանային ձևաչափերում։
Ավելի վաղ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն վերահաստատել էր իր աջակցությունս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և իր անձնական ներկայացուցչի միջոցով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շարունակմանը։