19 նոյեմբերի 2021 - 11:32 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 799 նոր դեպք կա և 34 մահ

Հայաստանում նոյեմբերի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 332,713 -ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 799-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 34 դեպք է գրանցվել, 29-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7212 դեպք կա, այլ պատճառով՝ 1402։

Ապաքինվել է ևս 1903 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 301,856 է։ Փաստացի բուժվողների թիվը 22,243 է։

Ընդհանուր առմամբ 2,289,360 թեստ է արվել, մեկ օրում` 8148։