26 մարտի 2009 - 17:47 AMT
Էստոնցիների հետ հանդիպմանը Հայաստանի դարպասը պաշտպանելու է Ռոման Բերեզովսկին
Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին կմասնակցի Էստոնիայի հավաքականի հետ հանդիպմանը, որը տեղի կունենա ԱԱ-2010 նախընտրական փուլի շրջանակներում մարտի 28-ին Երեւանի հանրապետական ստադիոնում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են ՀՖՖ մամլո ծառայությունում, «Հիմկիի» դարպասապահն այսօր կմիանա Հայաստանի հավաքականին եւ կմասնակցի հանդիպմանը նախորդող մարզումներին, որոնցից վերջինը տեղի կունենա մարտի 27-ին հանրապետական ստադիոնում:

Հիշեցնենք, որ հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի կողմից Էստոնիայի հետ Հայաստանի հավաքականի հանդիպմանը մասնակցող ֆուտբոլիստների հրապարակված ցուցակում Բերեզովսկին բացակայում էր: