20 նոյեմբերի 2021 - 11:23 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 870 դեպք կա և 43 մահ

Հայաստանում նոյեմբերի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 333,583-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 870-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 43 դեպք է գրանցվել, 41-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7253 դեպք կա, այլ պատճառով՝ 1404։

Ապաքինվել է ևս 2161 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 304,017 է։ Փաստացի բուժվողների թիվը 20,909 է։

Ընդհանուր առմամբ 2,299,020 թեստ է արվել, մեկ օրում` 9660։