20 նոյեմբերի 2021 - 12:53 AMT
Սյունիքում կորոնավիրուսի դեմ 40,902 մարդ է պատվաստվել

Սյունիքում նոյեմբերի 18-ի դրությամբ պատվաստվել է 40,902 քաղաքացի, որից առաջին դեղաչափը ստացողները 28,867-ն են, հայտնում է Սյունիքի մարզպետարանը:

Նշվում է, որ նախորդող շաբաթվա ընթացքում Սյունիքի մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 220 նոր դեպք, առողջացել է 310 մարդ, 96-ը բուժվում է Կապանի և Գորիսի ԲԿ-ներում, 588 մարդ բուժվում է ամբուլատոր պայմաններում։ Գրանցվել է 11 մահ։

Հայաստանում նոյեմբերի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 333,583-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 870-ով: Մահվան 43 դեպք է գրանցվել, 41-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7253 դեպք կա, այլ պատճառով՝ 1404։