20 նոյեմբերի 2021 - 15:58 AMT
«Տաշիր» ընկերությունների խումբը՝ կրկին ՌԴ 500 խոշորագույն ընկերությունների ՌԲԿ-ի ցուցակում

«Տաշիր» ընկերությունների խումբը կրկին ՌԴ 500 խոշորագույն ընկերությունների ՌԲԿ-ի ցուցակում է։ Ըստ պարբերականի, խմբի հասույթը 2020-ին 3 կետով ավելացել է 2019-ի համեմատ։

«Տաշիրը» 79-րդ տեղում է 186 մլրդ ռուբլի գումարով, ասվում է ընկերությունների խմբի կայքում։

Ընդհանուր առմամբ, ՌԴ խոշորագույն ընկերությունների ցուցակում 16 կառուցապոտղ կա։ «Տաշիրը» վարկանիշի առաջատարներից է շինարարության ոլորտի ընկերությունների շարքում։

ՌԴ 500 խոշորագույն ընկերությունների ցանկը ՌԲԿ-ն կազմում է 2015 թվականից։