20 նոյեմբերի 2021 - 16:05 AMT
Կովսականում 2 ադրբեջանցի է պայթել ականի վրա

Ադրբեջանի ականզերծմամաբ զբաղվող ANAMA կազմակերպության աշխատակիցները Կովսականում պայթել են ականի վրա՝ չպայթած զինամթերքի որոնողական աշխատանքների ընթացքում, հայտնում է Haqqin.az-ն Ադրբեջանի գլխավոր դատախազության վրա հղումով։

Նրանք են 1972թ. ծնված Վագիֆ Բաբաևը և 1999թ. ծնված Ռենաթ Աղաբաբաևը։

Նշվում է, որ դատախազության աշխատակիցները զննել են դեպքի վայրը։