22 նոյեմբերի 2021 - 12:41 AMT
ԱՀ ԱԻՊԾ․ Աճյունների որոնումները վերսկսելու համար բանակցում ենք բոլոր կառույցների հետ

Արցախի Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը նոյեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացրել:

Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն աշխատանքները վերսկսելու ուղղությամբ բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ:

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: