23 նոյեմբերի 2021 - 11:35 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 531 նոր դեպք կա և 48 մահ

Հայաստանում նոյեմբերի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 334,878-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 531-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 48 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7356 դեպք կա, այլ պատճառով՝ 1405։

Ապաքինվել է ևս 1438 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 308,922 է։ Փաստացի բուժվողների թիվը 17,195 է։

Ընդհանուր առմամբ 2,318,552 թեստ է արվել, մեկ օրում` 7366։