23 նոյեմբերի 2021 - 17:13 AMT
Բասկետբոլի Vbet Ա-Լիգայում երկրպագուն դիպուկ նետումով շահել է 1 մլն դրամ

Հայաստանի բասկետբոլի Vbet Ա-Լիգայի հանդիպումների ընթացքում անցկացվող խաղարկությունում գրանցվել է առաջին հաղթողը: Սարգիս Հակոբյանը դիպուկ նետում է կատարել խաղահրապարակի կենտրոնից և շահել սահմանված մրցանակը՝ 1 մլն դրամ:

Vbet Ա-Լիգայի 2021/22 բոլոր հանդիպումների ընդմիջումներին անցկացվում է խաղարկություն, որի շրջանակում հանդեսատեսից պատահականությամբ ընտրված երկու մասնակիցը ստանում են երկու հնարավորություն՝ դիպուկ նետում կատարելու խաղահրապարակի կենտրոնից: Թեև մինչ այդ մասնակիցներից շատերը բավականին մոտ էին դիպուկ նետման՝ առաջին հաղթողը գրանցվել է մրցաշրջանի միայն 19-րդ խաղում՝ «Ուրարտու» - ՖԻՄԱ: Սարգիս Հակոբյանը երկրորդ փորձից գնդակը նետել է ուղիղ զամբյուղի մեջ, որից հետո հայտնվել «Ուրարտուի» բասկետբոլիստների գրկախառնությունների մեջ:

Vbet Ա-Լիգայի հաջորդող հանդիպումների ընթացքում ևս խաղարկությունն անցկացվելու է՝ կրկին 1 մլն դրամ մրցանակով: Բոլոր խաղերն անցկացվում են Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դահլիճում:

Խաղացանկին կարելի է ծանոթանալ Vbet Ա-Լիգայի ֆեյսբուքյան էջում: