24 նոյեմբերի 2021 - 12:16 AMT
Ջրականից ևս 2 աճյուն է հայտնաբերվել

Նոյեմբերի 23-ին Արցախի օկուպացված հարավային թևում`Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում ևս 2 աճյուն է հայտնաբերվել։

2020-ի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքները նոյեմբերի 23-ին իրականացվել են ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարների մեկ ջոկատով։

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո, հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։

2020-ի նոյեմբերի 13-ից առ այսօր, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում` տարհանվել է ընդհանուր 1700 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։