24 նոյեմբերի 2021 - 14:50 AMT
Ալիևն ու Օվերչուկը քննարկել են եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը

Բաքվում գտնվող Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծիքներ են փոխանակել ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ փոխվարչապետերի ղեկավարությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ, որը կոչված է զբաղվելու կոմունիկացիների ապաշրջափակմամբ։

Ալիևը շնորհակալություն է հայտնել Օվերչուկին այդ ուղղությամբ գորածդրված ջանքերի համար, գրում է Interfax.az-ը։

Կողմերը վստահություն են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների արագ ապաշրջափակումը կնպաստի տարածաշրջանի կայունությանն ու տնտեսական զարգացմանը։

Քննարկվել են նաև երկկողմ օրակարգի հարցեր։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նոյեմբերի 6-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը անդրադառնալով ապաշրջափակմանը, նշել էր, որ ճանապարհների ինքնավարությունը մնում է այն երկրների իրավասությանը, որոնց տարածքով դրանք անցնում են: