24 նոյեմբերի 2021 - 16:42 AMT
Սիրադեղյանի հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 4-ին, նրա հայրենի Կոթիում

Պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովի որոշմամբ նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ ժամը 17:00-21:00-ն՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Պետական գործչի հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում՝ ժամը 12:00-ին:

Սգո թափորը Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի Կոթի՝ դեկտեմբերի 4-ին՝ առավոտյան 8:00-ին:

Հայ ազգային կոնգրեսը կոչ էր արել Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում։

Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15-ին` արտերկրում։