Նոյեմբերի 23-ին Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի առողջապահության նախարարությանն է նվիրաբերել 584,640 եվրո արժողությամբ 201,640 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ: Այդ մասին հայտնել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունը։
Նշվում է, որ Լեհաստանի դեսպանությունը բարձր է գնահատում ՀՀ առողջապահության նախարարություն հետ համագործակցութունը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ ամբողջական պատվաստում է ստացվել է բնակչության 20 տոկոսը։
Հայաստանում նոյեմբերի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 336,330-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 592-ով: Մահվան 42 դեպք է գրանցվել, 40-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7419 դեպք կա, այլ պատճառով՝ 1412։