26 նոյեմբերի 2021 - 16:09 AMT
Պուտին-Ալիև հանդիպումը սկսվել է․ Փաշինյանին կհանդիպի եռակողմից հետո

Սոչիում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Սկսվել է նախագահ Պուտինի առանձնազրույցն Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Հանդիպման ավարտին կսպասենք Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հանդիպմանը»,-ասել է նա։

Պեսկովը նաև հավելել է, որ դրանից հետո Պուտինն առանձնազրույց կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը։ Ավելի վաղ Կրմելը հայտարարել էր, որ բանակացությունները կկայանան ՌԴ նախագահի նախաձեռնությամբ և նվիրված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակին։