27 նոյեմբերի 2021 - 11:42 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 517 նոր դեպք կա և 33 մահ

Հայաստանում նոյեմբերի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 337,552-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 517-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 33 դեպք է գրանցվել, 26-ը՝ կորոնավիրուսից, 7-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7485 դեպք կա, այլ պատճառով՝ 1438։

Ապաքինվել է ևս 1403 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 314,020 է։ Փաստացի բուժվողների թիվը 14,579 է։

Ընդհանուր առմամբ 2,348,877 թեստ է արվել, մեկ օրում` 6631։