27 նոյեմբերի 2021 - 13:41 AMT
Արցախում կորոնավիրուսի 37 նոր դեպք է գրանցվել և 1 մահ

Նոյեմբերի 26-ին կատարվել է 212 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 37 նոր դեպք է գրանցվել:

Արձանագրվել է մահվան 1 դեպք։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 113 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 60-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021-ի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 22,377 քաղաքացու հետազոտություն, որից 3773-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։