29 նոյեմբերի 2021 - 15:50 AMT
ՀՀ-ում երկրորդ դեղաչափով Covid-19-ի դեմ 436,380 մարդ է պատվաստվել

Նոյեմբերի 28-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1,217,391 պատվաստում, տեղեկացնում է Фռողջապահության նախարարությունը։

Առաջին դեղաչափ է ստացել 781,011 անձ, երկրորդ` 436,380:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է նաև, որ հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ թեստի արդյունքով բացասական կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացնելու դեպքում։